ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ին ժամը 23:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը փակ է:
Դժվարանցանելի է Սոթք–Քարվաճառ ավտոճանապարհը:
Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արագածի տարածաշրջանում ձնաբուք է:
Լոռու մարզի Ստեփանավան, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում, Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում:
Տավուշի մարզի Դիլիջանի և Ոսկեպարի ոլորաններում մառախուղ է:
Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա 120 կուտակված բեռնատար:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն