Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտի 1-ի գործով մեղադրյալ Վահագն Հարությունյանի գործով դատարանը «գաղտագողի» որոշում է կայացրել. Միհրան Պողոսյան

Հունվար 08,2019 22:11

Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի պաշտպանը մամուլից է այսօր տեղեկացել, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը դեռ նախորդ տարեվերջին կրկին որոշում է կայացրել կալանավորել իր պաշտպանյալին։

«Ինձ համար բացահայտում էր, որ դատարանը նման որոշում է կայացրել, որովհետեւ այսօր առավոտից մենք փորձում էինք վարույթ իրականացնող մարմնից ստանալ մեզ հասանելիք փաստաթղթերը, որոնք մինչ այս պահը մեզ չեն տրամադրվել, իսկ դատարանը փոխանակ ծանուցեր պաշտպանական կողմին դատական նիստի տեղի եւ ժամի մասին՝ գաղտագողի որոշում է կայացրել կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին: Այս պահին մեզ խոչընդոտում են ստանալ մեր փաստաթղթերը, որ չկարողանանք կարծիք հայտնել՝ ինչ է տեղի ունեցել նախորդ տարվա վերջին»,- ասաց Վահագն Հարությունյանի պաշտպան՝ փաստաբան Միհրան Պողոսյանը:

Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց կալանք կիրառելու որոշում երկրորդ անգամ է կայացնում,առաջին որոշումը Վերաքննիչ դատարանը բեկանել էր: Միհրան Պողոսյանը չգիտի՝ ինչ հանգամանքներ հաշվի առնելով է դատարանը կրկին կալանքը որպես խափանման միջոց կիրառելու որոշում ընդունել, որովհետեւ դեռ չեն ստացել դատարանի որոշումը.

«Թույլ է տրվել քրեական դատավարության օրենսգրքի կոպիտ խախտում, վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունը քննվել է առանց պաշտպանական կողմին ծանուցելու: Երբ որ այսպիսի անթաքույց իրավունքի խախտումներ են թույլ տրվում, ես գնահատում եմ այն հետապնդում իմ պաշտպանյալի նկատմամբ: Այս պարագայում արդար քննության մասին խոսք լինել չի կարող: Եթե թույլ են տալիս հիմնարար իրավունքների այսպիսի խախտումներ, նշանակում է՝ այս դատական համակարգը գտնվում է վախի մթնոլորտում, ու կան դատավորներ, որ չեն պատկերացնում՝ ինչ իրավիճակում են գտնվում»:

Հիշեցնենք նաեւ, որ Վահագն Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, ինչը պաշտպանական կողմը համարում է անօրինական ու բողոքարկել է:

Վահագն Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ ՔՕ 308–րդ հոդվածի 2–րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 309–րդ հոդվածի 2–րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով):

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031