Լրահոս
Օրվա լրահոսը

Ստամբուլի հայաշատ շրջանում փոխել են փողոցներից մեկի հայկական անվանումը. Ermenihaber.am

Հունվար 08,2019 21:21

Պոլսահայ համայնքի ակտիվ գործիչներից Նազարեթ Դավիթյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ Ստամբուլի Բաքըրքոյ շրջանում գտնվող Տատյան փողոցից անհետացել է փողոցի «Տատյան» անունը մատնանշող ցուցանակը և դրա փոխարեն «Մաբեթ» գրառմամբ նոր ցուցանակ է հայտնվել։

Նրա խոսքով մի քանի տարի առաջ հայերի շրջանում մեծ ոգևորություն էր առաջացրել փողոցը հայտնի հայկական Տատյան գերդաստանի պատվին անվանակոչելու հանգամանքը։ Այդ փողոցում են գտնվում Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին և Տատյան վարժարանը։

Փողոցը «Տատյան» անվանելուց հետո, չնայած ազգայնականների բարձրացրած դժգոհություններին, քաղաքային իշխանությունները տեղի չտվեցին և հաստատեցին հայկական Տատյան անվանումը։

Բայց այժմ անհասկանալի պայմաններում «Տատյան» գրությամբ ցուցանակն անհետացել է և փողոցն անվանափոխվել է որպես Մաբեթի փողոց։

Հիշեցնենք, որ Տատյանները 18-20-րդ դարերում Օսմանյան կայսրությունում պետական, հայ ազգային-հասարակական գործիչներ, նշանավոր մտավորականներ են եղել։Ուսումնասիրողները Սուլթան Մահմուդի գահակալության շրջանն անվանել են «Տատյան դար»։ Տատյանները նյութական միջոցներ են տրամադրել Վենետիկի Մխիթարյաններին, ազդեցիկ դեր խաղացել Կոստանդնուպոլսի հայ համայնքի կրոնական և մշակութային կյանքում։ Տատյանների ամառանոցում ստորագրվել է Սան Ստեֆանոյի ռուս-թուրքական պայմանագիրը (1878)։

Տատյանների նախահայրը՝ արհեստավոր Մահտեսի Առաքել Տատյանը (1753-1812) Կոստանդնուպոլիս է գաղթել Ակն գավառի Ապուչեխ գյուղից։ 1795 թվականին ստացել է ամիրայի կոչում և նշանակվել Օսմանյան կայսրության արքունի վառոդապետ։ Այնուհետև, շուրջ 75 տարի Տատյանների շառավիղները ղեկավարել են Օսմանյան պետության զինագործարանները, թղթի արտադրությունը, բանակի հանդերձավորումը։

Աղբյուր`    Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. avag says:

    Այ այլադակներ, բա խի եք էս 150 տարի ա բոլորին խաբել, թե հայերը Օսմանյան Թուրքիայում ստրուկի կյանք են վարել.

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031