«Հայկական Ռեստորանների Միություն» ֆեյսբուքյան էջը հայտնում է.
«Այսօր՝ 08.01.2019–ին տեղի ունեցավ պաշտոնական հանդիպում ՀՀ պետական եկամուտների կոմիտե / State Revenue Committee of Armenia նախագահ պ-ն Դավիթ Անանյանի և Հայաստանի ռեստորանների միության պատվիրակության միջև:
Պրն. Անանյանը վստահեցրեց, որ ՊԵԿ–ը կիսում է միության անդամների մտահոգությունները ռեստորանների հարկային բեռի ավելացման վերաբերյալ, ինչի մասին նա տեղյակ է պահել ՀՀ վարչապետ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյանին:
Նշենք, որ հանդիպման ավարտից հետո ՀՌՄ ներկայացուցիչներին տեղեկացրեցին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհանդիպի միության անդամների հետ այս շաբաթվա վերջ:
ՀՌՄ ներկայացուցիչները հույսով են, որ խնդրի կարգավորումը բարենպաստ ընթացք կունենա»: