Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրապետյանի անձնագիրը ՀՔԾ-ն վերադարձրել է, բայց նա չի կարող երկրից դուրս գալ

Հունվար 08,2019 19:35

Այսօր Հատուկ քննչական ծառայությունը վերադարձրել է գործարար, հ2 հեռուստաընկերության տնօրեն եւ սեփականատեր Սամվել Մայրապետյանի անձնագիրը, սակայն Մայրապետյանը չի կարող երկրից դուրս գալ: ՀՔԾ-ն, սակայն, անձնագիրը վերադարձնելու գրության մեջ չի նշել, թե ինչ պատճառաբանությամբ է արգելում Մայրապետյանին երկրից դուրս գալ՝ բուժումն արտերկրում կազմակերպելու համար: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Սամվել Մայրապետյանի շահերի պաշտպան Կարեն Բատիկյանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 27-ին դատարանի որոշմամբ Սամվել Մայրապետյանի խափանման միջոցը փոխվեց եւ նա 30 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց:

Պարոն Մայրապետյանը մեղադրվում է կաշառքի միջնորդության համար:

Ազատության մեջ հայտնվելուց հետո էլ անգամ, ինչպես Կարեն Բատիկյանը նշեց, Սամվել Մայրապետյանը տուն չի գնացել Ամանորը հարազատների հետ նշելու եւ մնացել է այն հիվանդասենյակում, որտեղ պառկած էր մինչ անազատությունը: Ըստ պաշտպանի, առողջական վիճակի պատճառով բժիշկները թույլ չեն տվել տուն գնալ:

Aravot.am-ի հարցին, թե ի՞նչ են պատրաստվում անել, Կարեն Բատիկյանն ի պատասխան ասաց՝ որ անձնագիրը դեռեւս նոր են վերցրել, կորոշեն հետագա քայլերը:

Հիշեցնենք, որ Մայրապետյանի անձնագրի հարցով պաշտպանը նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝  ՄԻԵԴ էր դիմել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031