UFC-ի մարտիկ Պոլյանա Վիանան մի լավ ծեծել, այնուհետեւ ոստիկանությանն է հանձնել իրեն կողոպտելու փորձ կատարած տղամարդուն:
Պոլյանան փողոցում նստարանին նստած սպասելիս է եղել տաքսուն, երբ տղամարդը մոտեցել է նրան եւ կեղծ ատրճանակի սպառնալիքով պահանջել է հեռախոսը: Տեսնելով «զենքը» աղջիկը ոտքի է կանգնել, երկու հարված հասցրել է ձեռքով, մեկ հարված էլ՝ ոտքով:: Երբ կողոպտիչը տապալվել է գետնին, մարզուհին նրան խեղդող հնարքով վերջնականապես շշմեցրել է եւ նստելով վրան՝ սպասել իրավապահների ժամանմանը:
Պոլյանան ավելի ուշ տեղեկացրել է, որ հանցագործին նախ տեղափոխել են հիվանդանոց, այնուհետեւ տարել ոստիկանություն: Ոստիկանությունում նրան տեղեկացրել են, որ հարձակում կատարած անձը մեկ անգամ արդեն դատվել է նմանատիպ հանցանքի համար եւ վերջերս է դուրս եկել բանտից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ