Այսօր մի խումբ երիտասարդներ փողոցում կանգնեցրել են զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսն ու քաշքշուկ սկսել:
Երիտասարդները ոտքով հրելով ավտոբուսի դռները վարորդից պահանջել են բացել դռները՝ ապա ներս մտնելով քաշքշել, հայհոյել, սկսել հաշիվներ մաքրել ներսում գտնվող զինակոչիկների հետ: Քաղաքացիների միջամտությունից հետո, ավտոբուսը շարժվել է, սակայն նույն երիտասարդների մասնակցությամբ, որոնք որ ոտքերով հարվածում էին ավտոբուսի դռներին, վեճը շարունակվել է փողոցում:
Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը դատապարտել է միջադեպը: Պարոն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ կատարվածն անթույլատրելի է եւ որ նախարարության ՊՆ Ռազմական ոստիկանությունը համապատասխան նյութեր է նախապատրաստում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Մի պահ պատկերացրեցի, որ Շւեյցարիայում կամ Գերմանիայում «թաղի խուժանը» ռազմական նշանակութեան մեքենան կանգնեցնի ու իրեն էս ձեւ պահի: Էդ մտքից անգամ փշաքաղւում եմ:
Սա դատարկախօսների իշխանութիւն է:
Նիկոլ Փաշինեան, քո երկրում «լաւ տղէքն» են օրէնք թելադրողը: Դու ի վիճակի չես երկրում տարրական օրինականութիւն ապահովել:
Վեհ, վեհ գաղափարներ ես հռչակել. տնտեսական յեղափոխութիւն, ներդրումներ, հայրենադարձութիւն, բարձր տեխնոլոգիաներ, գիտութիւն-կրթութիւն: Ծայրից ծայր սին է: Էս տեսանիւթիւնը դիտելուց յետոյ ոչ մի բանական մարդ չի կարող ձեզ լուրջ վերաբերուել:
Այո , սա ամենամեծ ,ծայրագոյն նշանն է ստեղծուած կացութեան
որուն հետեւանքները -աննախատեսելի կրնան ըլլալ շուտով ;