Լրահոս
Օրվա լրահոսը

«Զինծառայողները նոր որակի կոշիկ եւ համազգեստ կունենան». Արտակ Դավթյան

Հունվար 08,2019 17:45

«Այն, ինչ մենք տալիս ենք զինծառայողին, բավարար է: Եթե ծնողը գտնում է, որ լրացուցիչ իրեր կան ուղարկելու, դա այլ խնդիր է»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով փաստին, որ չնայած Նիկոլ Փաշինյանի կոչին՝ ծնողները շարունակում են անհրաժեշտ իրեր ուղարկել զինծառայողներին, ասաց ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը: Նրա բնորոշմամբ՝ խնդիրը նաեւ անհատական է, քանի որ սոցիալական խմբերը տարբեր են. «Զինծառայողներ կան, որոնք սիրում են մշտապես գտնվել ծնողների ուշադրության ներքո. «Մյուսից «հետ չմնալու» սովորություն էլ կա…եթե խնդիր կա կոշիկի կամ համազգեստի առնչությամբ, պատրաստ ենք քննարկել»:

Արտակ Դավթյանի փոխանցմամբ՝ ընթացիկ զորակոչում զինակոչիկների ծառայողական կոշիկները նույնն են, ինչ եղել են նախորդ զորակոչի ընթացքում, եւ նոր կոշիկներն արդեն պատրաստման փուլում են. «Պահեստավորման փուլն է ընթանում, որի ավարտից հետո զորամասերը կապահովվեն ըստ հասանելիության»:

Ինչ վերաբերում է հագուստին, Դավթյանը տեղեկացրեց, որ զինվորների ներքնաշորերն արդեն իսկ նոր որակի են՝ մեկանգամյա օգտագործման ներքնաշորերից հրաժարվել են. «Փոփոխություն կլինի նաեւ համազգեստի կտորի որակի առնչությամբ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031