Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Մարությանն ամանորյա ընդունելության է գնացել 46 համարի երթուղայինով

Հունվար 08,2019 17:15

«Քաղաքապետը ոչ միայն պատրաստվում է, այլև պարբերաբար երթևեկում է հանրային տրանսպորտով»,-Aravot.am-ի հիշեցմանը՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը խոստացել էր երթևեկել հասարակական տրանսպորտով և հարցին՝ ե՞րբ է պատրաստվում իրականացնել խոստումը, այսպես պատասխանեց  քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը մանրամասնեց, իհարկե, Հայկ Մարությանը հիմնականում երթևեկում է ծառայողական մեքենայով՝ առավել ևս պաշտոնական հանդիպումների կամ հրատապ հանդիպումների մեկնելու համար, բայց նաև, քանի որ բնակվում է քաղաքապետարանի շենքից ոչ շատ հեռու, հարմարության դեպքում պարբերաբար ոտքով է գալիս աշխատանքի: Մամուլի խոսնակը հավելեց. «Նաև ժամանակ առ ժամանակ՝ կրկին առիթի դեպքում, Հայկ Մարությանը երթևեկում է հանրային տրանսպորտով»:

Հակոբ Կարապետյանին խնդրեցինք կոնկրետ դեպքեր հիշել, երբ քաղաքապետը երթուղայինով է մեկնել այս կամ այն վայրը, նա արձագանքեց. «Ինձ համար կոնկրետ դեպքեր նշելը դժվար է, բայց երբ լինում են նման դեպքեր, քննարկումների ժամանակ պարբերաբար, երբ առիթ լինում է, դրա մասին տեղեկանում ենք»:

Նշենք, որ ըստ որոշ տեղեկությունների՝ Բաղրամյան 26-ում տեղի ունեցած ամանորյա ընդունելություններից մեկին Հայկ Մարությանը քաղաքապետարանից Բաղրամյան 26 գնացել և վերադարձել է 46 համարի երթուղայինով:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031