Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբերի 9-ին հատված 15 ծառի համար ինչո՞ւ դեռեւս քրեական գործ չի հարուցվել

Հունվար 08,2019 16:59

«Բնապահպանի տուն» բնապահպանական քաղաքացիական նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որը վերաբերում է «Դիլիջան» ազգային պարկի «Փիշիկ» տեղամասում ապօրինի հատված ծառերին: ՀՀ Բնապահպանության նախարարությունը այդ առթիվ հանդես է եկել պարզաբանմամբ, ուր մասնավորապես նշված է. «Ծառահատման դեպքը տեղի է ունեցել 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կիրակի օրը` հատվել եւ վնասվել են է մինչեւ 15 ծառ, կրել են ցուցադրական բնույթ, ապօրինի հատված ծառերը չեն տեղափոխվել, այլ ցուցադրաբար թողնվել են տեղում։ Ապօրինի անտառհատումը եւ տեղում գտնվող անձինք հայտնաբերվել եւ արձանագրվել են «Դիլիջան» ազգային պարկի աշխատակիցների կողմից անմիջապես, նույն օրը եւ ըստ կարգի տեղեկացվել է իրավապահ, բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմիններին։ Դեկտեմբերի 28-ին ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողներն ու ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչության աշխատակիցները կատարել են դեպքի վայրի զննություն»:

Այսօր՝ հունվարի 8-ին զանգահարեցինք Տավուշի մարզի դատախազություն, ապա՝ ՀՀ դատախազություն: ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը հայտնեց, որ ապօրինի հատումների այդ դեպքը դեկտեմբերի 11-ին հայտնաբերել են «Դիլիջան» ազգային պարկի աշխատակիցները, խախտումների վերաբերյալ նյութերն ուղարկվել են բնապահպանական տեսչական մարմին, որպեսզի փորձագիտական եզրակացության հիման վրա քրեական գործ հարուցվի: Ներկայումս այդ գործով նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանության Դիլիջանի բաժնից տեղեկացանք, որ այդ բաժնում տվյալ գործով նյութերի նախապատրաստումը սկսվել է 2018թ. դեկտեմբերի 27-ին Ապօրինի ծառահատումների վերաբերյալ քրեական գործի հարուցման համար ազգային պարկի աշխատակիցները սահմանված կարգով դիմել են բնապահպանական տեսչական մարմին, այն իր հերթին դիմել է դատախազություն, դատախազությունը՝ ոստիկանության Դիլիջանի բաժին:

Ոստիկանության Դիլիջանի բաժնից հայտնեցին, որ  Թեղուտ գյուղից դեպի Դիլիջան քաղաք  տարածքում  «Փիշիկ» տեղամասում  ապօրինի հատումներ կատարելու մեջ  կան կասկածվող անձինք կան, այդ կապակցությամբ  աշխատանքները շարունակվում են:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031