Հանրապետության տարածքում`
Հունվարի 8-ի ցերեկն առանձին շրջաններում, 9-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան, հովտային գոտում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով: Հունվարի 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, հունվարի 8-9-ն առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 9-10-ը կնվազի 5-6 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Հունվարի 8-ի ցերեկը, 9-ին հնարավոր են կարճատև տեղումներ, բարձրադիր գոտում՝ ձյան, ցածրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով: Հունվարի 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի հունվարի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 11.20C (1997 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -22.30C (1983 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` -3.00C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում: