«Բոլոր փոփոխությունները միտված են նրան, որ Արցախի զինված ուժերում դրական տեղաշարժեր ապահովվեն»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով Արցախում վերջերս տեղի ունեցած պաշտոնանկություններին, ասաց ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը: «Մեր գործակցությունը շարունակվում է այնպես, ինչպես եղել է»,-վստահեցրեց նա:
Դավթյանը չմեկնաբանեց Լեւոն Մնացականյանի՝ Արցախի պաշտպանության բանակի ղեկավարի պաշտոնից ազատվելու փաստը:
ԶՈՒ ԳՇ պետն անդրադարձավ նաեւ հարցին, թե ընթացիկ զորակոչում ինչպիսի ակտիվություն է գրանցվում ՀՀ ՊՆ «Պատիվ ունեմ» եւ «Ես եմ» ծրագրերում: «Քանակային առումով դեռ վաղ է գնահատականներ տալը, բայց այս պահի դրությամբ ցուցանիշները նույնն են, ինչպես եւ նախորդ զորակոչի ընթացքում: «Ես եմ» ծրագրին դիմել է 72, իսկ «Պատիվ ունեմ»-ին՝ 90-ից ավելի զինակոչիկ: Կան նաեւ դիմումներ, որոնք հանձնաժողովների կողմից քննարկումների փուլում են»,-տեղեկացրեց Արտակ Դավթյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ