Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ի՞նչ իմանամ, ինչո՞ւ հետաքրքրվեմ՝ նախարարի տղան գնո՞ւմ է բանակ, թե ոչ». ԳՇ պետ

Հունվար 08,2019 14:49

«Զորակոչի ընթացքում գլխավոր շտաբը չի տարանջատում պաշտոնյաներին: Ըստ կարգի՝ զինծառայողները զորակոչվում են բանակ, մենք տարբերակումներ չենք դնում, այդ պատճառով վիճակագրություն չունենք»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք շարունակո՞ւմ են խուսափել զինծառայությունից պաշտոնյաների որդիները:

Արտակ Դավթյանն ինքը լրագրողներին հարցեր ուղղեց՝ «պաշտոնյա ասելով ո՞ւմ ի նկատի ունեք», «բարձրաստիճանը ո՞րն է», ապա նշեց. «Դուք իրավունք ունեք ցանկացած նախարարի հարցում ուղարկել եւ պարզել՝ նրա որդին զորակոչվե՞լ է, թե ոչ: Ես այլ բան չեմ կարող ասել»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ «այնուամենայնիվ, կարո՞ղ եք ասել, թե ներկայումս որ պաշտոնյաների որդիներն են ծառայում»: Դավթյանն արձագանքեց. «Ես ի՞նչ իմանամ, չեմ հետաքրքրվում՝ որեւէ նախարարի տղա գնո՞ւմ է բանակ, թե ոչ, իմ ինչի՞ն է դա պետք: Եթե վարչապետի եւ Պաշտպանության նախարարի տղաները ծառայում են, ինչո՞ւ պետք է հետաքրքրվենք: Մեզ համար տարբերակում չկա»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031