Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը խոսելով Կարագանդայում տեղի ունեցավ ցավալի միջադեպի մասին, մտահոգություն հայտնեց, որ Հայաստանում էլ մեծանում է հնդիկների, պակիստանցիների թիվը: Հունվարի 8-ին «Տեսակետ» ակումբում կայացած ասուլիսում նա ասաց, որ Հայաստանում կարծես ջղաձիգ վերաբերմունք կա օտարերկրացիների հանդեպ:
«Սա պետք է մեր անվտանգության ծառայությանը հուշի, որ տարբեր երկրների անվան տակ կարող են եւ Պակիստանից եւ Թուրքիայից կամ այլ երկրներից տարբեր կազմակերպված խմբեր հայտնվել Հայաստանում: Մենք 21-րդ դարում ենք ապրում, պետք է հասկանանք, որ մարդկային լեզուն ինչքան բարի է, այնքան էլ վտանգավոր կարող է լինել:
Հիմա նույնը Ղազախստանի դեպքում: Որքան էլ մենք հարգում ենք Ղազախստանը, որը երկար տարիներ ընդունել է մեր հայրենակիցներին, այնտեղ աշխատել են եւ էլի կաշխատեն, ուղղակի մեր խնդիրն է չընկնել ջղաձիգ սոցցանցային բաների մեջ եւ ճանաչել իրականությունը»,-ասաց ՀԳՄ նախագահը: Նա կոչ արեց վստահել պետական խողովակներին. «Բայց իրենք պետք է իմանան, որ կարող է Սումգայիթի նման այս ամենը փսիխոզի վերաճի, մարդիկ ամբոխի վերածվեն»:
Մանրամասն` տեսանյութում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ