Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ամեն ցավալի դեպքից հետեւություն ենք անում. վարորդների ստուգման կարգը խստացվել է». Արտակ Դավթյան

Հունվար 08,2019 13:58

Ընթացիկ զորակոչում հատկապես ուշադրություն է դարձվում զինծառայողներին մեքենաներով տեղափոխության ընթացքում անվտանգության կանոնների պահպանմանը: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը: Թե ինչպիսին է զինված ուժերում պատահարների վիճակագրությունը, նա նշեց. «Խորհուրդ կտամ ամեն օր նայեք Շամշյանի նյութերը եւ տեսնեք ճանապարհներին տիրող իրավիճակը, դեպքերն ու պատահարները, ապա՝ դրանք համեմատեք ԶՈՒ-ում գրանցվող պատահարների հետ…Իհարկե, ամեն ցավալի դեպքից հետեւություններ ենք անում»:

Նկատի ունենալով վերջին ողբերգական դեպքը, երբ նոյեմբերին ՊՆ բեռնատարի վթարից չորս զինվոր էր մահացել, Արտակ Դավթյանը հայտնեց, որ դրանից հետո վերահսկողության նորմերն ավելի են խստացվել. «Մասնավորապես, խստացվել է վարորդների պատրաստման եւ ստուգման որակը, զորամասերին կոշտ պահանջներ են ներկայացվել, որպեսզի նման խնդիրները բացառվեն»:

Արտակ Դավթյանի փոխանցմամբ՝ վերջին չորս տարում ԶՈՒ-ն համալրվեն է երկու հազարից ավելի նոր մեքենաներով. «Զուգահեռ՝ կիրառությունից հանվում են «դարն ապրած» մեքենաները, գործընթացը շարունակական է»: ԳՇ պետի խոսքով՝ ոչ-ոք չի կարող բացառել, որ այս զորակոչից հետո էլ զինծառայողները կհայտնվեն անսարք մեքենաների ղեկին, բայց ցանկացած տեխնիկա, անգամ նորը՝ կարող է անսարքություն առաջացնել. «Ամեն դեպքում, աշխատում ենք բացառել նման դեպքերը, հատկապես եթե մեքենաները ժամկետային զինծառայողներին են սպասարկում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031