Արցախի եւ ՀՀ-ի սահմանային իրավիճակում էական փոփոխություն չկա, հրադադարի ռեժիմը հիմնական մասով պահպանվում է: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը: «Եթե համեմատենք նախորդ տարիների հետ, կրակոցների քանակի նվազման միտում կա»,-հայտնեց նա:
Ինչ վերաբերում է փաստին, որ վերջերս Տավուշի հետ սահմանագոտու հատվածում Ադրբեջանն իր բանակային ստորաբաժանումները փոխարինել է սահմանապահ զորքերով, Արտակ Դավթյանը նշեց՝ Ադրբեջանը սահմանային իրավիճակում փոփոխություն չի մտցրել:
«Չեմ կարծում, որ կմտցնի: Իրավիճակի վրա այս պահին որեւէ ազդեցություն չի ունեցել դա: Հետագայում մենք կողջունենք, եթե բանակցություններ սկսվեն: Այս պահի դրությամբ դա Ադրբեջանի կատարած փոփոխությունն է, որը միակողմանի է, իսկ մեր քայլերի մասին հայտարարելու կարիք չեմ տեսնում»,-եզրափակեց ԳՇ պետը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ