Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՍՊ ընկերության տնօրենը չի վճարել Ծաղկաձորում ուսուցիչների հանգստի համար սոցիալական փաթեթով նախատեսված խոշոր չափի գումարը

Հունվար 08,2019 13:02

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով սեփականատիրոջը կամ գույքի այլ տիրապետողին խոշոր չափերի վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Արտաշատ քաղաքի` 1985 թվականին ծնված բնակչին:

Իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Արտաշատ քաղաքի 33-ամյա բնակիչը, հանդիսանալով ՍՊ ընկերության տնօրեն, 2017 թվականի ամռանը Ծաղկաձոր քաղաքի հանգստյան տներից մեկի տնօրենի հետ ձեռք է բերել բանավոր պայմանավորվածություն՝ իր ընկերության միջոցով սոցիալական փաթեթի շրջանակներում ուսուցիչների հանգիստը կազմակերպելու վերաբերյալ:

Իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ պարզվել է, որ, պայմանավորվածության համաձայն, 2017 թվականի հուլիսի 16-ից 20-նն ընկած ժամանակահատվածում ՍՊ ընկերության անունից թվով 21 ուսուցիչներ իրենց հանգիստն անցկացրել են տվյալ հանգստյան տանը, սակայն ՍՊ ընկերության տնօրենը չի վճարել ուսուցիչների հանգստի համար նախատեսված խոշոր չափի գումարը:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 33-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 1-ին կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

Հայտարարվել է քրեական գործի նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
 հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031