Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գյումրեցի Է. Կ.-ին ոստիկանության բաժնում ծեծած ոստիկանների նկատմամբ քրեական գործ է հարուցվել․ ՀՔԱՎ

Հունվար 08,2019 12:39

2018 թ. հոկտեմբերի 5-ին գյումրեցի Է. Կ.-ին Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում ծեծած աշխատակիցների նկատմամբ 2018թ. նոյեմբերի 1-ին ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել:

Տեղի ունեցածի վերաբերյալ Է. Կ.-ի մոր ահազանգից հետո 2018թ. հոկտեմբերին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:

Մայրը հայտնել էր, որ չնայած ծեծելու փաստն արձանագրվել է, նրան այցելել է դատաբժիշկը, բայց խոշտանգման փաստով քննություն չի իրականացվել:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հաղորդումը քննարկվել է ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչությունում: Իրեն ծեծելու վերաբերյալ բացատրություն է տվել Է. Կ.-ն, որն այս պահին գտնվում է «Արթիկ» ՔԿՀ-ում:

Ստացված տեղեկությունների հիման վրա 2018թ. նոյեմբերի 1-ին ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունների անցնելը բռնության գործադրմամբ) հարուցվել է քրեական գործ և ուղարկվել  ՀՀ Հատուկ քննչական ծառայություն: Է. Կ.-ն ճանաչվել է տուժող:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031