2019 թվականի հունվարի 8-ին կայացավ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հեռախոսազրույցը Ղազախստանի Հանրապետության նախագահի օգնական – ԱԽ քարտուղար Գաբիթ Բայժանովի հետ:
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր փոխանակեցին Կարագանդայում ստեղծված իրավիճակի շուրջ:
ՀՀ ԱԽ քարտուղարն իր խորին ցավակցությունները փոխանցեց սպանված Ժանսեիտ Բակըտժանուլի հարազատներին և մերձավորներին:
Երկուստեք ընդգծվեց կենցաղային հողի վրա ծագած վեճի արդյունքում տեղի ունեցած ողբերգության` ազգամիջյան խնդրի վերածելու անթույլատրելիությունը:
Երկու երկրների ԱԽ քարտուղարներն առանձնահատուկ կարևորեցին բազմակողմանի ու թափանցիկ քննության և հանցագործության բոլոր մեղավորներին բացառապես օրենքի և արդարադատության շրջանակներում պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը:
Միաժամանակ կարևորվեց երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջև անմիջական կապի շարունակականության ապահովման կարևորությունը:
Անվտանգության խորհրդի գրասենյակ