Լրահոս
Օրվա լրահոսը

Դունյա Միյատովիչը կոչ է արել Ադրբեջանին հանել Մեհման Հուսեյնովի դեմ առաջ քաշված մեղադրանքները

Հունվար 08,2019 12:32

Եվրոպայի խորհրդի՝ մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդ-Ղուլիևի հետ՝ քննարկելով հակակոռուպցիոն բլոգեր Մեհման Հուսեյնովի գործը, որն այս պահին բանտում հացադուլ է իրականացնում՝ որպես բողոքի նշան իր դեմ առաջ քաշած նոր մեղադրանքների:

«Ես փոխնախարարին ասացի, որ իշխանությունները պետք է հանեն պարոն Հուսեյնովի դեմ դեկտեմբերի 26-ին առաջ քաշված մեղադրանքները, քանի որ դրանք վստահություն չեն ներշնչում: Ես նաև ընդգծել եմ, որ իշխանությունները պարտավոր են անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերել պարոն Հուսեյնովին, որի դրությունը ծայրահեղ անհանգստություն է առաջացնում:

Այդ պատճառով նրան պետք է տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց, որտեղ նա կարող է ստանալ անհրաժեշտ բժշկական օգնություն:

Ես հույս ունեմ, որ Ադրբեջանի իշխանությունները կհետևեն իրենց պարտավորություններին մարդու իրավունքների ոլորտում:

Ես անհամբերությամբ սպասում եմ Մեհման Հուսեյնովի գործով առաջընթացի և առաջիկա ամիսներին Ադրբեջան իմ այցելությանը՝ շարունակելու կառուցողական երկխոսությունը իշխանությունների և քաղաքացիական հասարակության հետ»,- ասվում է Միյատովիչի հայտարարության մեջ:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031