Ղազախստանի Կարագանդա շրջանի հայ համայնքը հրապարակել է տեսաուղերձ, որում ներողություն է խնդրում հունվարի մեկին հայերի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի համար:
Տեսանյութում Կարագանդայի շրջանի Հայկական ազգային մշակութային կենտրոնի նախագահ Արթուր Նավասարդյանն ասում է, որ իրենք խորապես ցավում են կատարված միջադեպի համար: Նավասարդյանի խոսքով՝ իրենք դատապարտում են մեղավորներին և լիարժեք աջակցություն ցուցաբերում կասկածյալներին (լուսանկարում) հայտնաբերելու գործում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ