Անցնող տարում Ադրբեջանը 85.7%-ով ավելացրել է թուրքական արտադրության ռազմական և ավիացիոն արտադրանքի ներմուծումը: Այս մասին գրում են թուրքական TIM լրատվամիջոցները՝ վկայակոչելով Թուրքիայի արտահանողների ասոցիացիայի (TİM) հայտարարությունը, հայտնում է Հայ ձայնը։
2018-ին՝ նախորդ տարվա համեմատ Ադրբեջանը 63.409 մլն դոլարի թուրքական ռազմական տեխնիկա է գնել: 2017-ին դա կազմել է 34.143 մլն դոլար: