Լրահոս
Օրվա լրահոսը

Ղազախստանում ՀՀ դեսպան. Երեկ բողոքի ցույցեր չեն եղել ե հավանաբար չեն էլ լինի. «Հայկական ժամանակ»

Հունվար 08,2019 11:58

Երեկ Ղազախստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը նշեց, որ իրավիճակը գնալով հանդարտվում է: Նա ասաց, որ երեկ բողոքի ակցիաներ չեն եղել ե հավանաբար չեն էլ լինի։ Դեսպանը ևս մեկ անգամ շեշտեց, որ դեպքին ազգամիջյան երանգ տալը արվում է ոչ պաշտոնական աղբյուրներից եւ միտումնավոր՝ կրքերը բորբոքելու նպատակով։ Ղազախստանում ՀՀ դեսպանը ասաց, որ այնտեղ ապրող հայերի դեմ ակցիաներ եղել են, որոնց ժամանակ ազգայնական ինչ-որ ուժերի կողմից հնչել են որոշակի ելույթներ, բայց ակցիաների մասնակիցները վերջին օրերին քչացել են։ «Մենք տեղի իշխանությունների հետ շուրջօրյա սերտ կապի մեջ ենք, եւ նրանք երաշխավորում են մեր համայնքի բնակիչների եւ սեփականության, ունեցվածքի անվտանգությունը»,- ասաց դեսպանը։

Նշեց, որ ագրեսիվ դրսևորումներ չկան, սակայն այլ հարց են սոցցանցերը, որտեղ էլ տարածվում է ապատեղեկատվությունը։ «Այդ թվում հայկական մի շարք կայքերում կարծես հին լուրերը ներկայացնում են նորի փոխարեն, այդպիսով կրքեր են բորբոքում, ինչն անցանկալի է: Ես կոչ եմ անում ձեզ և ձեր գործընկերներին՝ լուրերն անպայման ստուգել պաշտոնական աղբյուրներից և նոր հրապարակել»,-շեշտեց նա։

Երեկ Ղազախական БACE հեռուստաալիքը հայտնել էր, որ Ամանորի գիշերը ծեծկռտուքից ու երիտասարդի սպանությունից հետո քրեական գործում շրջանառվել են ադրբեջանցիների անուններ, սակայն հաջորդ օրը դրանք փոխարինվել են հայկական անուն-ագգանուններով։ Վերոնշյալի վերաբերյալ դեսպանն ասաց, որ դա, ամենայն հավանականությամբ, սովորական պրակտիկա է. «Գուցե գործի ընթացքում նոր մարդիկ են ի հայտ եկել։ Մի բան վստահ կարող եմ ասել՝ այդ գործով ներգրավված են ոչ միայն հայեր, այլ նաեւ այլազգիներ, այդ թվում՝ ղազախներ, և այստեղ որևէ ձևով ազգային երանգ չկա»։

Հարցին, թե արդյոք անաչառ քննություն կիրականացվի՞, դեսպանը պատասխանեց. «Առավել քան վստահ եմ, որ անաչառ քննություն կլինի, քանի որ համապատասխան վստահություն եմ ստացել Ղազախստանից, և Ղազախստանը, լինելով բազմազգ պետություն, շահագրգռված չէ ազգային հարցեր մեջբերելու: Այստեղ 30-ից ավելի ազգ կա, և կարևոր է ազգերի համերաշխությունը»։

Ղազախստանում ՀՀ դեսպանը հայտնեց, որ խնդիրը մեր հայրենակիցների բնական անհանգստությունն է, որը ծագում է սոցցանցերում տիրող իրավիճակից, քանի որ մարդիկ տարատեսակ չճշտված լուրեր են կարդում ու վախենում. «Դրամատիկ զարգացում չկա, կա բնական անհանգստություն»,-ասաց դեսպանը՝ նշելով գործի քննության ավարտից հետո հարցն, ըստ էության, կհանգուցալուծվի։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031