Լրահոս
Օրվա լրահոսը

Կարագանդայի միջադեպով հետախուզվող Նարեկ Գուրուրյանը հանձնվելու պատրաստակամություն է հայտնել

Հունվար 07,2019 19:52

Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած միջադեպի գործով կասկածյալ և հետախուզման մեջ գտնվող Նարեկ Գուրուրյանը Ֆեյսբուքում տեսանյութ է հրապարակել, որտեղ անդրադարձել է կատարվածին: Նա նախ ցավակցություն է հայտնել սպանվածի ընատնիքին, այնուհետև հայտարարել է, որ մարդասպան չէ և պատասխանատու է իր կատարած բոլոր արարքների համար: Նարեկ Գուրուրյանը դիմել է նաև իրավապահներին. նա Ղազախստանի իշխանություններին հանձնվելու պատրաստակամություն է հայտնել, եթե վերջիններս ապահովեն իր անվտանգությունը:

Հիշեցնենք՝ հունվարի 1-ի  գիշերը, Կարագանդայի «Հին Հռոմ» ռեստորանում հաճախորդների միջեւ կենցաղային հողի վրա տեղի ունեցած ծեծկռտուքի արդյունքում մահացել է տղամարդ, երեքը՝ վնասվածքներ են ստացել:

https://www.facebook.com/abildinn/videos/2328358083950879/

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031