Բրիտանական աշխարհահռչակ Queen ռոք խմբին նվիրված «Բոհեմական Ռապսոդիա» կենսագրական ֆիլմը «Ոսկե գլոբուսի» է արժանացել 2018 թ. լավագույն դրամատիկ ֆիլմ անվանակարգում: Ֆիլմում Ֆրեդի Մերկուրիին մարմնավորած դերասան Ռամի Մալեքն էլ դրամա ժանրում ճանաչվել է լավագույն դերասան:
Ֆիլմի նկարահանումներն անցել են մի շարք խնդիրներով: Ֆիլմի առաջին ռեժիսորը՝ Բրայան Սինգերը, նկարահանումներից հեռացվել է գլխավոր դերակատար Ռամի Մալեքի հետ կոնֆլիկտ ունենալու պատճառով: Ֆիլմն ավարտին հասցնելու համար հրավիրվել է անգլիացի ռեժիսոր, սցենարիստ, դերասան Դեքստեր Ֆլետչերը: Նա կինոդիտողին հայտնի է «Lock, Stock and Two Smoking Barrels» (ռուս.՝ «Карты, деньги, два ствола») ֆիլմից:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ