Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինտրիգնե՞ր Գյումրու դիահերձարանի շուրջ

Հունվար 07,2019 15:03

Շիրակի մարզխորհրդի տարեվերջյան նիստի ժամանակ Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը հայտարարեց, որ ստուգումներ են կատարվել Գյումրու պաթոլոգիա-անատոմիական լաբորատորիայում ու արդյունքներն ուղարկվել են Շիրակի դատախազություն։

Մարզպետը նաև ասաց, որ ինքը բազմիցս հայտարարել է զերծ մնալ կոռուպցիոն բնույթի արարքներից, սակայն որոշ հիմնարկների ղեկավարներ մատների արանքով են նայում։ Իսկ մարզային իշխանությունը, ըստ Կարեն Սարուխանյանի, պայքարելու է կոռուպցիայի դեմ, այս կարճ ժամանակահատվածում արդեն իսկ ապացուցել է, նույն կերպ շարունակելու են աշխատանքները։

Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանն էլ Aravot.am-ին տեղեկացրեց,  որ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, որոնք կապված են պաթանատոմիայում կատարված որոշակի ենթադրյալ չարաշահումների հետ։

Մինչդեռ Գյումրու դիահերձարանից մեզ տեղեկացնում են, որ այն ինքնաֆինանսավորվող հիմնարկ է, պետական բյուջեից որևէ լումա չի փոխանցվել, հետևաբար և պետական միջոցները  յուրացնելու մասին խոսք լինել չի կարող։ Մեզ տեղեկացրեցին նաև, որ տնօրեն Աշոտ Շահբազյանն իր առարկություններն է ներկայացրել  Շիրակի մարզպետարանի աուդիտի արձանագրածի շուրջ։

Ի դեպ, Շիրակը Հայաստանի Հանրապետության միակ մարզն է, որտեղ գործում է  պաթոլոգիա-անատոմիական լաբորատորիա։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ  

Լուսանկարը՝ Շիրակի մարզպետարանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031