Լրահոս
Օրվա լրահոսը

Չեմ բացառում՝ 2020- 2021-ին Հայաստանը գոյացած պարտքը մարի ենթակառուցվածքների կամ քաղաքական զիջումների տեսքով. Վահե Դավթյան

Հունվար 07,2019 12:48

Էներգետիկ ոլորտի փորձագետ Վահե Դավթյանի կարծիքով, սխալ է սահմանին ռուսական գազի գնի վերանայումը դիտարկել Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներով: Ըստ նրա՝ ՌԴ էներգետիկ քաղաքականության իրականացման պրակտիկան ցույց է տալիս, որ  ՌԴ-ն կտրուկ քայլերի է գնում սակագնի փոփոխության հարցում:

«Բավական է հիշել Ուկրաինայի կամ Վրաստանի փորձը: Իրականում վերջին կես տարվա ընթացքում համաշխարհային էներգետիկ շուկայում ձեւավորվել էր ոչ բարենպաստ իրավիճակ էներգառեսուրսներ ներկրողների համար: Աշխարհում ձեւավորված չէ ինքնուրույն գազի շուկա, առանձին գազի սակագների գոյացման մեթոդաբանություն, եւ գազի գների գոյացումն իրականացվում է՝ հղում արվելով  նավթի շուկայում տեղի ունեցող իրադարձություններով»,- այսօր «Բլից ինֆո» ակումբում ասաց փորձագետը:

Իսկ  վերջին ամիսներին նավթի գինը 85 դոլարից իջավ 54 դոլարի, ըստ փորձագետի՝ էներգառեսուրսներ արտահանող պետությունները ստիպված էին այն  կորուստները, որոնք ունեին նավթի շուկայում  կոմպենսացնել գազի ոլորտում սակագնային ձեւափոխումներով.  «ՌԴ-ն էլ ստիպված էր գնալ սակագնի փոփոխության: Գնի բարձրացման վրա որոշակի ազդեցություն ունեցավ նաեւ ռուս-բելառուսական ճգնաժամը: Պաշտոնական Մինսկը վերջին ամիսներին հայտարարում էր, որ Ռուսաստանը պետք է վերանայի սակագնային քաղաքականությունը»:

Վահե Դավթյանի խոսքով, սահմանին գրանցված գազի սակագնի փոփոխության ֆոնին երկրի ներսում գազի սակագնի պահպանումը երկրի ներսում մեծ ռիսկեր կարող է առաջացնել. «Երբ անդրադառնում ենք 2011-2013 թվականների փորձին, այն ժամանակ սահմանին սակագինը բարձրացավ 189 դոլար, բայց երկրի ներսում գները պահպանվեցին, արդյունքում մեր գազատրանսպորտային համակարգում ձեւավորվեց 300 միլիոն դոլարի պարտք, որը մարելու նպատակով 2013 թվականի դեկտեմբերին  կնքվեցին հայտնի գազային պայմանագրերը, որի համաձայն՝ Հայռուսգազարդ ընկերության Հայաստանին  պատկանող  վերջին 20 տոկոսը փոխանցվեց Գազպրոմին: Չեմ բացառում, որ այս սակագնային քաղաքականության արդյունքում ձեւավորվի նմանատիպ ռիսկ, որը կարող է բերել նրան, որ ՀՀ-ն  2020- 2021 թվականին ստիպված լինի երկրի ներսում գոյացած պարտքը մարել ենթակառուցվածքների կամ քաղաքական զիջումների տեսքով»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031