Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ողբերգությունը չվերածե′լ ազգային բախումների. Նաիրա Զոհրաբյան

Հունվար 07,2019 12:10

Ղազախստանի Կարագանդա քաղաքում մեր հայրենակիցների անվտանգությունը այլեւս լուրջ խնդիր է դառնում։ Ադրբեջանցիները, իրենց բնորոշ ռամիլսաֆարովությամբ, ներանձնային վեճի արդյունքում տեղի ունեցած ողբերգությունը օգտագործելով, Կարագանդայում հակահայ հսկայական շարժում են սկսել։ Եւ, կրկնում եմ, այնտեղ ապրող մեր հայրենակիցների անվտանգությունը լուրջ սպառնալիքի տակ է։ Ադրբեջանական դրոշներով տարբեր հրեշներ սոցիալական ցանցերում՝ «վառել հայերին» կոչեր են հնչեցնում եւ տեղի ունեցածը փորձ է արվում տրանսֆորմացնել ազգային եւ կրոնական թշնամանքի, ինչի հետեւանքները մենք տեսել ենք Բաքու, Սումգայիթ, Մարաղա եւ բազմաթիվ այլ քաղաքներում։

Ես կարծում եմ, որ մեր արտաքին գերատեսչությունը հատուկ խորհուրդների եւ հորդորների կարիք չունի, սակայն րոպե առաջ անհրաժեշտ է բոլոր հնարավոր խողովակներով ներազդել եւ թույլ չտալ իրավիճակի հետագա սրում՝ ապահովելով մեր հայրենակիցների անվտանգությունը։

Ես չեմ ուզում որեւէ մեկի Սուրբ Ծննդյան տոները հարամել, բայց անհապաղ պետք է պաշտոնական Աստանայի հետ քննարկել ստեղծված իրավիճակը եւ թույլ չտալ, որ ադրբեջանական նախիրը, օգտագործելով տեղի տարբեր խմբերի, հերթական հակահայ շարժումը սկսի, ինչը շատ վտանգավոր զարգացումների կարող է բերել։

Ես վաղը Երեւանում կհանդիպեմ Հայաստանում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի հետ՝ քննարկելու ստեղծված իրավիճակը։

Նաիրա ԶՈՀՐԱԲՅԱՆ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության գլխավոր քարտուղար

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031