Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գյումրեցի կնոջ սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայողին ՀՀ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու միջնորդության վերաբերյալ դեռևս որոշում չի կայացվել

Հունվար 07,2019 11:45

2018թ. դեկտեմբերի 3-ին ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայող Ա. Ռ.-ի ծեծելուց հետո հիվանդանոցում մահացած գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի իրավունքների պաշտպանությունն ստանձնել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցն ու փաստաբաններ Արայիկ Զալյանն ու Հայկ Հակոբյանը 2018թ. դեկտեմբերի 21-ին միջնորդություն են ներկայացրել գործը քննող ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչ Ա. Մնոյանին՝ ՌԴ 102-րդ ռազմաբազայի տարածքում պահվող մեղադրյալ Ա. Ռ.-ին ՀՀ համապատասխան քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու հարցով:

Նրանք վկայակոչել են «ՀՀ եւ ՌԴ միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության եւ փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ» 1997 թվականի օգոստոսի 29-ին կնքված համաձայնագրի այն դրույթը, որ «Ռուսաստանյան ռազմական բազայի կազմի մեջ մտնող անձանց և այդ անձանց ընտանիքների անդամների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված հանցագործությունների և այլ իրավախախտումների վերաբերյալ գործերով կիրառվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, գործում են նրա իրավասու մարմինները»։

Փաստ է, որ ռազմաբազան գտնվում է ՀՀ տարածքում և այս դեպքում պետք է կիրառվի ՀՀ օրենսդրությունը:

Կատարված հանցագործությունը չի դասվում նաև համաձայնագրով սահմանված այն բացառությունների շարքին, որոնց դեպքում պետք է կիրառվի ՌԴ օրենսդրությունը. մասնավորապես՝ քրեական գործը չի հարուցվել ռուսական ռազմական բազայի տեղակայման կետերի տարածքում, ՌԴ կամ ռուսական ռազմական բազայի կազմի մեջ մտնող անձանց և այդ անձանց ընտանիքների անդամների դեմ, կամ զինվորական հանցագործություն կատարելու համար:

Այս հիմնավորումներով Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի ներկայացուցիչները վարույթն իրականացնող ՀԿԳ քննիչ Ա. Մնոյանից պահանջել են միջոցներ ձեռնարկել մեղադրյալ Ա. Ռ.-ին ռազմաբազայի տարածքից ՀՀ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու համար: Վարույթն իրականացնող մարմինը միջնորդության վերաբերյալ դեռևս որոշում չի կայացրել:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031