Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի դատախազը՝ Գյումրու ավստրիական մանկական հիվանդանոցում 5 ամսական երեխայի մահվան մասին

Հունվար 06,2019 20:44

Նախորդ օրը «Գյումրու Մոր ու մանկան ավստրիական մանկական հիվանդանոցում» 5 ամսական աղջիկ երեխայի մահվան դեպք է գրանցվել։

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն Aravot.am-ին հայտնեց, որ երեկ ծնողի՝ Սարգիս Միքայելյանի կողմից հաղորդում է տրվել երեխայի մահվան կապակցությամբ, որով նա իր մտահոգություններն է հայտնել բժշկական անձնակազմի կողմից ենթադրյալ բացթողումներ կատարելու վերաբերյալ։

«Նշված հաղորդումը ՀՀ Քրեական դատավարության 180-181 հոդվածների սահմանած կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ ուղարկվել է Շիրակի մարզի քննչական վարչություն։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Օրենքով նախատեսված նյութերի նախապատրաստման թույլատրելի ժամկետը լրանալուց հետո կկայանա քրեական գործ հարուցելու կամ մերժելու մասին որոշում»,-ասաց դատախազը։

Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ ժ/պ Հասմիկ Պետրոսյանն էլ ասաց․ «Տեղյակ եմ, բայց որևէ մեկնաբանություն չեմ տա, քանի որ նշանակված է դատաբժշկական փորձաքննություն»։

Մեր տեղեկություններով, հունվարի 4-ին երեխայի ծնողները դիմել են վերոհիշյալ հիվանդանոց, երեխան ստացել է առաջին բուժօգնությունը, նրան ուղարկել են տուն, նորից վատացած բերել են հիվանդանոց, որտեղ էլ գրանցվել է երեխայի մահը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031