«Ազատություն» ռ/կ. Մալայզիայի թագավոր Մուհամմադ 5-րդը հրաժարվել է գահից: Ըստ թագավորական պալատի տարածած հաղորդագրության, որոշումը ուժի մեջ է մտնում անհապաղ: Պատճառների մասին չի հաղորդվում:
Միջազգային լրատվամիջոցների փոխանցմամբ, Մուհամմադ 5-րդի՝ գահից հնարավոր հրաժարման մասին լուրերը սկսել են շրջանառվել շաբաթներ առաջ: Նոյեմբերին նա հրաժարվել է իշխանությունից առողջական նկատառումներից ելնելով և փաստացի չի կատարել իր պարտականությունները:
Մամուլը գրել է, որ 49-ամյա թագավորը 2018 թվականի նոյեմբերին ամուսնացել է «Միս Մոսկվա» գեղեցկության մրցույթի նախկին տիտղոսակիր Օքսանա Վոևոդինայի հետ: Մալայզիայի իշխանությունները ո՛չ հերքել, ո՛չ հաստատել են թագավորի ամուսնության լուրը:
Սա Մալայզիայի թագավորի՝ գահից հրաժարվելու առաջին դեպքն է 1957 թվականից՝ երկրի անկախացումից ի վեր:
Մալայզիան սահմանադրական միապետություն է: Թագավորի պաշտոնն այդ երկրում ընտրովի է, պետության գլուխը ընտրվում է 9 նահանգների կառավարիչներից ՝ սուլթաններից: