Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սուրբ խաչը փոխանցվեց խաչի այս տարվա կնքահորը` ՀԲԸՄ Կենտրոնական խորհրդի անդամ, ՀԲԸՄ-Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանին

Հունվար 06,2019 18:01

Հունվարի 6-ին մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Պատարագ մատուցեց Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում:

Սուրբ Պատարագի արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը,  Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, պետական այրեր, ինչպես նաև Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբաններ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, Հայ Եկեղեցու բարերարներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, հասարակական գործիչներ, կրթական, գիտական և մշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, տարբեր համայնքներից ժամանած հարյուրավոր ուխտավորներ:

Հայրապետական խաչվառազարդ թափորը «Խորհուրդ խորին» շարականի հանդիսավոր երգեցողության ներքո Սուրբ Տրդատի մատուռից ուղղվեց դեպի ամպհովանու ներքո ամփոփված հայոց հավատի հայր Ս. Գրիգոր Լուսավորչի մասունքները, որտեղ կատարված երկրպագությունից հետո իր հայրական օրհնությունը ժողովրդին բաշխող Ամենայն Հայոց Կաթողիկոսին առաջնորդեց դեպի խորան:

Սուրբ Պատարագին որպես առընթերականեր սպասավորում Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանն ու Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։

Արարողության ընթացքում Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ» կենդանարար ավետիսը հղեց համայն հայությանը և տոնի առիթով փոխանցեց իր պատգամը:

Ս. Պատարագի ավարտին տեղի ունեցավ Ջրօրհնեքի արարողությունը: Սուրբգրային ընթերցումներից, ջրօրհնյաց շարականների երգեցողությունից և աղոթասացությունից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը խաչով և Սրբալույս Մյուռոնով օրհնեց ջուրը: Օրհնությունից հետո սուրբ խաչը փոխանցվեց խաչի այս տարվա կնքահորը` ՀԲԸՄ Կենտրոնական խորհրդի անդամ, ՀԲԸՄ-Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանին:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերստին իր օրհնությունն ու Սուրբ Ծննդյան բարեմաղթանքները փոխանցեց ներկա բարեպաշտ ժողովրդին, որից հետո օրհնված ջուրը բաշխվեց հավատացյալներին:

Տեղեկատվական համակարգ

Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031