Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հայ Առաքելական եկեղեցին 2019 թվականը հայտարարել է Ընտանիքի տարի

Հունվար 06,2019 17:45

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության տոնի առիթով պատգամում, դիմելով բարեպաշտ հայ ժողովրդին, 2019 թվականը հռչակեց Ընտանիքի տարի:

«Աստվածօրհնյալ ընտանիքի արժեքը և հիմնարար առաքելությունը կարևորելով ազգային, պետական ու հասարակական մեր կյանքում՝ 2019 թվականը հռչակում ենք ընտանիքի տարի:

Հորդորում ենք եկեղեցական և թեմական մեր կառույցներին և հոգևոր սպասավորներին նախաձեռնել ընտանիքներին ուղղված աջակցության ծրագրեր ու միջոցառումներ, կազմակերպել ուխտագնացություններ մայր հայրենիք, Սուրբ Էջմիածին, Տերունական և հայրենական սրբավայրեր՝ զորանալու հավատքով, տոգորվելու հայրենյաց սիրո ջերմությամբ և ազգի ու հայրենիքի զավակը լինելու նվիրական գիտակցությամբ», – հայտարարեց կաթողիկոսը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031