ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության տոնի առիթով Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում Սուրբ Պատարագից հետո Aravot.am-ին ասաց, թե որն է իր համար այսօրվա խորհուրդը. «Սա մեր եկեղեցական կարեւորագույն տոներից մեկն է: Կարծում եմ՝ անցած տարի այն, ինչ որ հռչակել եւ դավանել էինք՝ սեր եւ համերաշխություն, այս տոնով նույնպես անփոփվում է: Այստեղ էինք պատարագ լսելու եւ եկեղեցական այս տոնը միասին տոնելու»:
Հարցին, թե Քրիստոսի պատվիրաններից մեկն ասում է՝ ներիր թշնամուդ եւ մոլորյալին: Նոր կառավարությունը հետեւելո՞ւ է այս պատվիրանին, Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Անցած ամիսներին մեր կառավարության գործունեությունը ցույց է տվել, որ մենք ներողամիտ ենք»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ