Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ համազեկուցողները կոչ են անում Ադրբեջանին վերանայել Մեհման Հուսեյնովի գործը

Հունվար 06,2019 14:51

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողներ Սըր Ռոջեր Գեյլը (Միացյալ Թագավորություն) և Ստեֆան Շենախը (Ավստրիա) իրենց խորը մտահոգություններ են հայտնել ադրբեջանցի հակակոռուպցիոն բլոգեր Մեհման Հուսեյնովին նոր մեղադրանքներ առաջադրելու վերաբերյալ, որը դատապարտվել էր երկու տարի ազատազրկման և դեռ գտնվում է բանտում:

Մեհման Հուսեյնովը ձերբակալվել է 2017 թվականի մարտին՝ զրպարտության մեղադրանքով, այն բանից հետո, ինչ նա հրապարակել էր հոդվածների շարք՝ բացահայտելով Ադրբեջանում ենթադրյալ կոռուպցիայի և ադրբեջանցի պաշտոնյաների կատարած ենթադրյալ խոշտանգումների դեպքերը: 2018 թվականին նրան մեղադրանք է առաջադրվել «իշխանության ներկայացուցիչին դիմադրելը՝ նրա առողջությանը և կյանքին համար վտանգավոր բռնություն գործադրմամբ» հոդվածքով, ինչը կարող է հանգեցնել մինչև յոթ տարի ազատազրկման:

«Ցավոք սրտի, կան հիմնավոր հիմքեր այն ենթադրության համար, որ այս նոր մեղադրանքները հստակորեն քաղաքական դրդապատճառներ ունեն և հստակ ուղղված են ճանաչված իրավապաշտպանին լուռ պահելուն, որին մենք քաղբանտարկյալ ենք համարում»,- ասում են համազեկուցողները: «Ավելին, մենք անհանգստացած ենք այն հանգամանքով, որ Մեհման Հուսեյնովը հայտարարել է հացադուլ՝ իբրև իր ծանր վիճակի մասին բողոքարկելու միակ հասանելի միջոց»,- ավելացրել են նրանք:

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին վերանայել իր գործը՝ որպես բացարձակ առաջնահերթություն», – եզրափակել են նրանք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031