Հունվարի 5-ին, ժամը 15.10-ին «Ապարան» բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 4 քաղաքացիներ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ քաղաքացիները թունավորումը ստացել են նույն օրը ժամը 14-ի սահմաններում, Ապարան քաղաքի Հարությունյան փողոցի տներից մեկում տեղի ունեցած շմոլ գազի արտահոսքից:
Նախապատրաստվում են նյութեր:
ՀՀ ոստիկանություն