Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում այսօր մատուցվեց Հայրապետական Պատարագ և կատարվեց Ջրօրհնեքի կարգ՝ Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով: Պատարագը մատուցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը:
Պատարագին ներկա էին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը, արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը, կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը, ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը եւ այլ պաշտոնատարներ: