Լրահոս
Օրվա լրահոսը

Ցմահ դատապարտյալ Արմենակ Մնջոյանը մահացել է

Հունվար 06,2019 10:23

Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից «Դրո» խմբի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Արմենակ Մնջոյանի կյանքը փրկել այդպես էլ չհաջողվեց:

54-ամյա դատապարտյալը հունվարի 3-ին սրտի կաթվածով տեղափոխվել էր Էրեբունի բուժհաստատություն:

Նրա վիճակը այդ օրերին գնահատվում էր ծայրահեղ ծանր:

Նա «Նուբարաշենում» էր գտնվում 1994թ-ից (դատապարտվել էր «Դրո» խմբի իրականացրած 3 սպանությունների համար, սակայն չէր ընդունել մեղադրանքը.-խմբ.)

Արմենակ Մնջոյանն ազատամարտիկ էր, մի շարք գրքերի հեղինակ, որոնք հեղինակել էր անազատության մեջ գտնվելով:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031