Հունվարի 5-ին, ժամը 18:44-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 36 շենքի մոտակայքում կայանած Opel Astra G մակնիշի ավտոմեքենայի դռան փականը խափանվել է, ներսում 2տ երեխա կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են ավտոմեքենայի դուռը և երեխային (Ա. Բ., ծնված 2017 թ.) անվնաս դուրս բերել ավտոմեքենայից:
ՀՀ ԱԻՆ