Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփանակերտի գիշերօթիկ հաստատությունում Արցախի ՄԻՊ-ն արձանագրել է մի շարք խնդիրներ

Հունվար 05,2019 18:54

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը և ՄԻՊ աշխատակազմի մի խումբ աշխատակիցներ հունվարի 5-ին այցելել են Ստեփանակերտի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն՝ շնորհավորելու երեխաների Ամանորն ու Սուրբ Ծնունդը և ծանոթանալու կենտրոնի պայմաններին:

Պաշտպանը կարևորել է փակ և կիսափակ հաստատություններում մարդու իրավունքների պաշտպանությունը՝ հայտնելով իր վճռականությունը պարբերական ուշադրության ներքո պահելու առանց ծնողական խնամքի մնացած երեխաների հիմնախնդիրները:

Պաշտպանն ու ՄԻՊ աշխատակիցներն անմիջական միջավայրում շփվել են կենտրոնի սաների հետ, ինչպես նաև առանձնազրույց ունեցել որոշ երեխաների և հաստատության աշխատակիցների հետ: Նրանք ծանոթացել են առկա պայմաններին և արձանագրել մի շարք խնդիրներ, որոնց լրացուցիչ ուսումնասիրության արդյունքում համապատասխան առաջարկներ են ներկայացվելու պետական լիազոր մարմիններին:

 

ԱՀ ՄԻՊ աշխատակազմ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031