Երեւանի ավագանիում «Երկիր Ծիրանի» խմբակցության նախկին անդամ Սոնա Աղեկյանը հրապարակել էր լուսանկարներ ու տեսանյութ՝ մակագրելով. «Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի վաճառասրահներում փաստորեն կարելի է ձեռք բերել «եղբայրական» Ադրբեջանի «բարձրորակ» արտադրության որակյալ կարագ, բայց հիասթափեցնեմ ու շտապեմ ասել, որ այն իրականում սփրեդ է և ըստ իս, նաև վտանգավոր հենց ՀԱՅԵՐԻ համար…
Կոչ եմ անում նկատելիս անմիջապես ուղիղ եթեր անել ու ընթացքում վաճառողին բացատրել, որ սրա վտանգավոր հետևանքներն անասելի չափերի են, իսկ կա արդյոք եկամուտ, դա արդեն թող վերավաճառողն ինքը որոշի»:
https://www.facebook.com/Sona80.aghekyan/videos/pcb.2310540445899866/2310538339233410/?type=3&theater
ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, Պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանն այս առնչությամբ պարզաբանում է տարածել, որում մասնավորապես ասված է. «Մինչև դեկտեմբեր 30-ը խանութներում շրջայցեր ենք իրականացրել. նման տարայով կարագ ես ոչ մի համայնքում չեմ հանդիպել։ Այսօր ևս երեք համայնքի խանութներում առկա չէր։ Կապվել եմ թե՜ պատկան մարմինների հետ, թե՜ նկարը հրապարակած քաղաքացու՝ Սոնայի հետ: Պարզվեց, որ կարագը ձեռք են բերել փողոցից, այլ ոչ թե խանութից։ Այ, այստեղ պետք է ձեզ կրկին հիշեցնեմ, որ տարեվերջին բոլորիդ հորդորել եմ ձեռնպահ մնալ փողոցում վաճառվող կենդանական ծագում ունեցող մթերք ձեռք բերելուց։ Հիշեք, որ այսպիսով դուք էլ եք դառնում այս խախտումների մասնակիցը, որովհետև եթե դուք ձեռք չբերեք այս մթերքները՝ իրավախախտները ուզած, թե չուզած կդադարեցնեն իրենց գործունեությունը»: