Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Ջավախյան. «Դեմիրճյանը ժամանակին ասաց, Ղարաբաղը ջեբումս չէ… Կարծում եմ, որ այն իր չափերով չի տեղավորվի Նիկոլի գրպանում»

Հունվար 05,2019 18:07

Ես միայն և միայն մի բանից եմ վախենում, Աստված ոչ անի Նիկոլ Փաշինյանը Ղարաբաղյան հարցի լուծման ճանապարհին որդեգրի Լևոն Տեր֊Պետրոսյանի գաղափարաբանությունը։ Ալիևն էլ է երկու բանից խոսում՝ Ղարաբաղի ստատուսից և Ղարաբաղի անվտանգությունից։ Էդ առումով մեր արտգործնախարարի պնդումները ոչնչով չեն տարբերվում Ալիևից, դեռ ավելին, նա համառորեն, ոչ մի կերպ չօգտագործեց ինքնորոշում բառը։ Միայն ստատուս և անվտանգություն, որին կողմ է նաև Ալիևը։

Զգացվում էր, որ դրանց պարզաբանման համար անկանխատեսելի Պետրոս Ղազարյանին հրահանգված էր բացահայտմանը միտված հարցեր չտալ։

Ի՞նչ կախարդական բառ էր վերելակի մեջ Նիկոլն ասել Ալիևին, որից այդքան ոգևորվել էր ադրբեջանական բռնակալը։ Իրավիճակ է փոխվել, աջ ու ձախ աչքալուսանք է տալիս Իլհամը։ Հետաքրքիր է, Նիկոլի բերանով այդ ինչ կախարդական բառ է վերհանել վերելակը։ Մինչդեռ, կարծես թե վերելակը ցած էր իջնում…

Դեմիրճյանը ժամանակին ասաց, Ղարաբաղը ջեբումս չէ… Կարծում եմ, որ այն իր չափերով չի տեղավորվի Նիկոլի գրպանում… Ուրեմն ո՞րն է Ղարաբաղի հարցի լուծման ճանապարհը… Կարծում եմ, որ առայժմ հարցի լուծումը չլուծման մեջ է…

Լեւոն ՋԱՎԱԽՅԱՆ

արձակագիր

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031