Դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքում ԱԺ պատգամավոր ընտրվելուց հետո, առաջարկ ստացա շարունակել մնալ Արագածոտնի մարզպետի պաշտոնում: Հաշվի առնելով թե՜ քարոզարշավի ընթացքում, թե՜ դրանից հետո հանդիպումներին, անձնական նամակներով մարզի բազմաթիվ բնակիչների ցանկությունը այս հարցի հետ կապված, ինչպես նաև սկսածս ծրագրերը շարունակելու և նորերը կյանքի կոչելու մտադրությունս` որոշեցի շարունակել մնալ Արագածոտնի մարզպետի պաշտոնում:
Կուտակված խնդիրները ահռելի ծավալների են, միջոցները խիստ սահմանափակ են և ամեն օր անհնարինը հնարավոր դարձնելու պայքարի մեջ ենք ողջ թիմով: Լավ գիտակցելով մեր ուսերին դրված բեռը` պարտավոր ենք արդարացնել ՀՀ քաղաքացու սպասելիքները:
Հաջողություն եմ մաղթում թե՜ գործադիրում մնացող, թե՜ օրենսդիր գնացող մեր թիմին:
Դավիթ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Արագածոտնի մարզպետ