ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի համար անհասկանալի են ՊԱՀՀ-ի նախկին պետի՝ պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանի կողմից իր երբեմնի ղեկավարած կառույցի վերաբերյալ անհարկի մեկնաբանությունները, իսկ դրանց իրական դրդապատճառների մասին կարելի է միայն ենթադրել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ զինվորական հաստատության հիմնադիր օրենքի համաձայն կարող է հանդիսանալ բացառապես ՀՀ կառավարությունը, այլ ոչ թե ֆիզիկական անձը։
Այնուամենայնիվ, հարկ է ընդգծել այն հանգամանքը, որ չնայած պարոն Հայկ Քոթանջյանի ղեկավարությամբ ՊԱՀՀ-ի ու նրա կառույցների երկարամյա գործունեությանը, ներկայումս համալսարանը չի զբաղվում կիրառելիության հեռանկար չունեցող կամ իրագործելիության առումով մշուշոտ, ինչպես նաև պաշտպանական համակարգում որոշումների կայացման վրա ազդեցություն չունեցող, իսկ երբեմն՝ նեղ խմբակային նպատակներ հետապնդող հետազոտությունների ու ծրագրերի իրականացմամբ։
ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ը նոր անցում է կատարել Հայաստանի Հանրապետության անվտանգության և համայն հայության ազգային շահերի սպասարկմանը ու առաջնահերթ այդ շահերի մշակմանն ու գիտավերլուծական փորձաքննությանը, ինչպես նաև հույժ կարևոր ռազմական օպերատիվ ու ռազմավարական կրթական ծրագրերի իրականացմանը։ Նման հետազոտությունները պետք է լինեն առարկայական, ուղիղ կապ ունենան ռազմական համակարգի ու անվտանգության ապահովման գործնական ոլորտների հետ։
«Ռազմական» եզրույթը այս պարագայում անկյունաքարային է, քանի որ հակառակ դեպքում ՀՀ-ում և ամբողջ աշխարհում գործում են «ռազմավարական հետազոտություններ» իրականացնող բազմատեսակ, մեծաքանակ ու տարբեր մակարդակի կենտրոններ:
Ինչ վերաբերում է ՊԱՀՀ-ի միջազգային կապերին, փորձագիտական և վերլուծական կարողություններին, այդ թվում կադրերին, ապա այս հարցերը գտնվել, գտնվում և գտնվելու են, ոչ թե համալսարանի պետի հայեցողության, այլ ՊՆ ղեկավարության ու համապատասխան կառույցների անմիջական ուշադրության ներքո։ Այն աշխատակիցները, որոնք լքում են ՊԱՀՀ-ը աշխատել են համատեղության կարգով, իսկ ՊԱՀՀ-ի կողմից իրականացվող ծրագրերի մեջ ներառված մասնագետներն ու փորձագետները, բացի զինվորական կոչումներից պետք է ունենան նաև զինվորական գիտելիքներ։
Գենադի ՏԱՎԱՐԱԾՅԱՆ
Գեներալ-մայոր, ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի պետ
Ողբը կապելուց առաջ միգուցե Հայկ Քոթանջյանը նախ նեղություն կրեր և բացատրեր ընթերցողին, թե ի վերջո ով է ինքը մասնագիտությամբ- սուզանավի նավաստի, ճարտարագետ-կիբեռնետիկ, կոմերտական և բոլշևիկյան կուսակցական գործիչ, փիլիսոփա` այդ մասնագիտական ծածկագրով է պաշտպանել թեկնածուական թեզը Մոսկվայում` Կոմկոիսի կենտկոմին կից Հասարակական գիտությունների ակադեմիայում / Վերնագիր. <>/, Աֆղանստանում խորհրդային ուժերի ներկայացուցիչ, քաղաքագետ, զինվորական: Կարելի է բերել մի հսկա ցուցակ` նրա հաճախած դասընթացների և զանազան <> մասնակցության, որոնցից մարդու գլուխը կպտտվի: Բայց ի վերջո ով է այս անձնավորությունը, որ այսօր այսքան սրտաճմլիկ խոսքեր է ասում <> անվտանգությունն ապահովելու վերաբերյալ: Գիտենալով սույն անձնավորության ապրած կյանքը և տեսած լինելով իր գործունեությունը, հայտնում եմ իմ ընկալումը այդ ամենի վերաբերյալ. սույն գեներալը ոչմի իրական առընչություն չունի ոչ հայկական բանակի և ոչ էլ առհասարակ հայկական իրականության և նրա խնդիրների հետ: Նա եղել է և մնում է <> և իր այդ նախկին դուքանն էլ հաստատ հանդիսանում էր ռուսաստանյան ինչ-ինչ գրասենյակների հայաստանյան մի <>: Չեմ ենթադրում, որ հենց ռուս քեռիները հիացած լինեին այս <> անձնավորության գործունեությամբ, քանզիչ նա պարզապես անընդունակ է որևիցե լուջ ծրագրեր իրականացնելու: Միանգամայն ողջունելի է Հայաստանի նոր իշխանությունների քայլը` նման անձանց պետական կարևորության ոլորտներից հեռու պահելու ուղղությամբ: Սրա ղեկավարած կենտրոնի, <> հիմնադրամի նման <>` իրենց մտքի տիտաններ ղեկավարությամբ հանդերձ, մեզ համար մի քիչ շատ է: Եթե կարելի է` ավելի պարզ բաներ և անձեր` օրինակ ռազմական այս հաստատության նոր ղեկավարի նման: Մարդը ԲԱՆ է ասում, որն համ ինքն է հասկանում, համ դիմացինը:
Հ.Գ. Փորձեք մի անգամ ընթերցելուց հետո կրկնել գեներալ Քոթանջյանի թեկնածուական թեզի վերնագիրը: Հաստատ չեք կարողանա: