Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Մաքրոնի վարկանիշը նկատելի նվազել է. VOA

Հունվար 05,2019 11:25

Ֆրանսիացիների զգալի հատվածը դժգոհ է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մաքրոնի վարչակազմից: Դժգոհության հիմքում են ընկած սոցիալական խնդիրները, նշում են հարցման արդյունքները: Հայտնում է Ամերիկայի ձայնը:

«Դեղին բաճկոններ» շարժման ցույցերը վերջին երկու ամիսների ընթացքում լուրջ մարտահրավեր էր Մաքրոնի նախագահության համար: Այն ստիպեց Մաքրոնի վարչակազմին վերանայել բենզինի հարկի բարձրացման վերաբերյալ որոշումը՝ իրավիճակը հանդարտեցնելու համար:

Նախագահ Մաքրոնը խոստացել է իրականացնել այլ բարեփոխումներ ևս, մասնավորապես գործազրկության նպաստների կամ քաղաքացիական ծառայության ոլորտներում անկախ նրանից, թե ինչպիսի ընթացք կստանա բողոքի շարժումը:

Նախագահ Մաքրոնի վարկանիշը զգալիորեն նվազել է: Ըստ Odoxa and Dentsu խորհրդատվական ընկերության և Ֆիգարո թերթի հարցումների, ֆրանսիացիների ընդամենը 25 տոկոսին է բավարարում Մաքրոնի կառավարության քաղաքականությունը:

Հարցմանը մասնակցել է ավելի քան հազար ֆրանսիացի: 2018 թվականի ապրիլին Մաքրոնի կառավարության քաղաքականության քննադատների թիվը կազմում էր 59 տոկոս: Այսօր այն հասել է 75-ի:

«Նա ուղակի պետք է լսի մարդկանց: Նա չի լսում մեզ: Տպավորությունն այն է, որ նա անում է այն ինչ կամենում է կամ որոշում իր մերձավորների հետ: Արդյունքում մենք ենք տուժում, և խնդիրները լուծում չեն ստանում»,- ասում է ֆրանսիացի Սիրիլ Բերթին:

Ֆրանսիացիների 54 տոկոսի համար, ըստ հարցման, ամենակարևոր խնդիրը գնողականության մեծացումն է: Գործազրկությունը զբաղեցնում է չորրորդ տեղը կարևորագույն խնդիրների շարքում:

Նվազել է նաև աջակցությունը «Դեղին բաճկոններ» շարժման նկատմամբ, որը անկարգություններ էր հրահրել Փարիզում:

Սակայն հարցման մասնակիցների 55 տոկոսը կարծում են, որ բողոքի ցույցերը պետք է շարունակվեն: Նոյեմբերի 22-ին ցույցերի կողմնակիցների թիվը կազմում էր 66 տոկոս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031