Կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը հերքում է լրատվամիջոցներից մեկի տարածած այն լուրը, թե դասերը վերսկսկվելու են հունվարի 25-ին. «Չէի անդրադառնա դրան, եթե վերջին մեկ ժամում բազմաթիվ հարցումներ չստանայի այս տեղեկության իսկության մասին»:
Ըստ նրա՝ դասերը կմեկնարկեն սահմանված ժամկետում. «Նման տեղեկություն տեսնելու դեպքում խնդրում եմ դրա իսկությունն անմիջապես ստուգել Կրթության և գիտության նախարարության կայքում՝ Edu.am, նախարարության կամ իմ ֆեյսբուքյան էջերում։ Եթե այն ճիշտ լիներ, ապա անմիջապես տեղ կգտներ տեղեկատվական մեր հարթակներում։ Տիրապետե՛ք այս պարզ հմտությանը»:
Նախարարի պաշտոնակատարը վերահաստատել է ձմեռային արձակուրդների մասին այն տեղեկությունը, որը ԿԳՆ կայքում հրապարակվել է դեկտեմբերի 18-ին։ Ըստ այդմ՝ ձմեռային արձակուրդը տեւելու մինչեւ 2019թ. հունվարի 20-ը ներառյալ:
https://www.facebook.com/arayik.harutyunyan/posts/10156955440813501