Հունվարի 3-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Բաղրամյանի բաժին է զանգահարել Ա. Ս.-ն, ներկայացել կայքի գլխավոր խմբագիր և հայտնել է, որ ժամը 20.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում ցանկացել է նկարել գյուղն ու գյուղապետարանը, սակայն գյուղապետը թույլ չի տվել, իր վրա ատրճանակ է պահել, վերցրել է վկայականը, ճմռել, ձեռքով 6-7 անգամ հարվածել է իր դեմքին՝ պատճառելով վնասվածքներ:
Ոստիկանության ծառայողները Ա.Ս.-ին հրավիրվել են բաժին հաղորդում և բացատրություն տալու, սակայն նա հայտնել է, որ գտնվում է Երևան քաղաքում և չի կարող ներկայանալ:
Ոստիկանների օպերատիվ արձագանքի և ձեռնարկած միջոցառումների արդյունքում, նույն օրը բաժին է հրավիրվել Մյասնիկյան գյուղի համայնքապետը և բացատրություն տվել, որ Ա.Ս.-ի վրա որևէ ատրճանակ չի պահվել, նրան չի հարվածել, վկայականը չի վերցրել, միայն ամոթանք է տվել, երբ վերջինը իրենից գումար է խնդրել:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր:
Ոստիկանություն
«Առավոտ». Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ Երևանի բնակիչ՝ 32-ամյա Արման Սարգսյանը Ոստիկանության Բաղրամյանի բաժին ահազանգելու ժամանակ հայտնել է, որ ինքն աշխատում է lratvutyun.am կայքի գլխավոր խմբագիր: