ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր հրավիրված արտահերթ նիստում, ըստ օրակարգի, հայտարարեց, թե երբ է լինելու նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի գումարման օրը:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություններով ընտրված նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի հրավիրման օր հայտարարվեց 2019 թվականի հունվարի 14-ի երկուշաբթի օրը` ժամը 10.00-ն:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ