Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօրվա արտահերթ նիստում բավարարվեց 2018-ի դեկտեմբերի 9-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընտրված 20 պատգամավորների ինքնաբացարկների դիմումները: Ապա պատգամավորի մանդատներ տրամադրելու որոշում կայացվեց:
Ըստ այդմ, պատգամավորի մանդատներ ստացան «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից՝ Վարդան Վարդանյանը, Տիգրան Ստեփանյանը, Քաջիկ Գեւորգյանը, Արայիկ Աղաբաբյանը, Նորա Առուստամյանը, Հրանտ Մադաթյանը,Արթուր Դալլաքյանը, Էդուարդ Բաբայանը, Դավիթ Մանուկյանը, Ջանիբեկ Հայրապետյանը, Վարդան Ղուկասյանը, Վարդեւան Գրիգորյանը, Նաիրա Զոհրաբյանը:
ԲՀԿ-ից համապետական ցուցակով պատգամավորների մանդատներ ստացան՝ Գագիկ Ծառուկյանը, Միքայել Մելքումյանը, Արթուր Գրիգորյանը, Տիգրան Ուրիխանյանը, Արման Աբովյանը, Վահե Էնֆիաջյանը, Իվետա Տոնոյան Գեվորգ Պետրոսյանը, Սերգեյ Բագրատյան Շաքե Իսայանը, Արտյոմ Ծառուկյանը, Կարինե Պողոսյանը, Սողոմոն Սողոմոնյանը:
«Իմ քայլը» դաշինքից ովքեր են պատգամավորի մանդատներ ստացել, կարդացեք հետեւյալ հղումով:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ