Հունվարի 3-ին, ժամը 21-ի սահմաններում, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 16:00-ից 21:00-ն ընկած ժամանակահատվածում Շահամիրյան 3 հասցեի բնակարաններից մեկից գողություն է կատարվել:
Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ մուտքի դուռը բացել են տեխնիկական միջոցների գործադրմամբ: Գողացել էին հեռուստացույց և մոնիտոր:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է 43-ամյա Արթուր Ղ.-ն:
Հունվարի 4-ին ժամը 9:15-ի սահմաններում նա հայտնաբերվել է, գողություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին և ձերբակալվել:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ոստիկանություն